Logo

Աղբյուր. «Շիրակը» մոտ է լուծարվելուն

20:53 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Գյումրիի «Շիրակը» ֆինանսական խնդիրների պատճառով մոտ է իր գոյությունը դադարեցնելուն կամ, առնվազն, Առաջին խումբ տեղափոխվելուն, հաղորդում է ռուսական Матч ТВ-ն:

Ակումբն արդեն կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ՀՖՖ-ի կառավարմանը վերադարձնելու մտադրությամբ։

Ավարտվող մրցաշրջանում «Շիրակը» 29 խաղից հետո 35 միավորով 6-րդն է Fastex Պրեմիեր լիգայում:

«Շիրակը» Հայաստանի քառակի չեմպիոն է, երկու անգամ նվաճել է գավաթը, 5 անգամ` Սուպերգավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ