«Շիրակի» կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը կարիերան կշարունակի Չինաստանում: Այս մասին հայտնում է Ֆասթ Մեդիա հեռուստաընկերության մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:
Աղբյուրի տեղեկություններով, Գյումրին ներկայացնող ակումբը շուտով կունենա նոր համալրումներ:
Հիշեցնենք, որ «Շիրակը» 13 միավորով եզրափակում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: