Logo

Աղբյուր. Ռոման Բերեզովսկին կարող է նշանակվել «Նոայի» դարպասապահների մարզիչ

14:02 / 06.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարող է նշանակվել Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Նոայի» դարպասապահների մարզիչ, հաղորդում է «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլի ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Երևանյան ակումբի դարպասապահների մարզչի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը:

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային թիմի դարպասապահների մարզիչն է 2020 թվականի հուլիսից: Այս ընթացքում նա նաև 2 խաղում կատարել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա