Logo

Աղբյուր. «Ռեդինգի» նախկին սեփականատերը ձեռք կբերի «Վանը»

16:06 / 06.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատեր, ռուս գործարար Անտոն Զինգարևիչը ձեռք կբերի Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վանը», հաղորդում է Sportball24.com-ը:

Գործարարը ձեռք կբերի հայկական ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Բանակցությունները վերջնական փուլում են:

Անտոն Զանգարևիչն անգլիական «Ռեդինգի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնել էր 2012 թվականին, բայց երկու տարի անց վաճառել էր դրանք ու լքել տնօրենների խորհուրդը: 2021 թվականին գործարարը ձեռք է բերել բուլղարական «Բոտևը»: 

Ռուս գործարարը կապ ունի նաև դանիական «Ֆրեմադ Ամագեր» և Գելենջիկի «Վիստա» ակումբների հետ: Ի դեպ, հենց «Վիստայի» հետ «Վանը» վերջերս Երևանում անցկացրեց ընկերական խաղ, որն ավարտվեց 1-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ