Logo

Աղբյուր․ «Ռեալը» հետաքրքրված է «Նյուքասլի» միանգամից երկու ֆուտբոլիստով

14:39 / 02.10.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսադնր Իսակի և կիսապաշտպան Բրունո Գիմարաեսի ծառայություններով, հայտնում է Daily Mirror-ը՝ հղում անելով իսպանական Defensa Central-ին։

Հոկտեմբերի 10-ին «Նյուքասլը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպելու է «Պարի Սեն Ժերմենին»։ Նշվում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր սկաուտ Ժունի Կալաֆաթը հանդիպմանը ներկա կգտնվի և տեղում կհետևեի Իսակի և Գիմարաեսի խաղին։

24-ամյա Իսակը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպման է մասնակցել և խփել 4 գոլ։ «Նյուքասլը» վերջինիս տրանսֆերը պատրաստ է վաճառել 70-80 միլիոն եվրոյի դիմաց։

25-ամյա Գիմարաեսը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա