Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։
«Արքայական ակումբը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։
Իսպանական գրանդին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։
Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա այս տարվա հունվարի 1-ից զբաղեցնում է ավստրիական «Ռեդ Բուլին» պատկանող թիմերի՝ միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։
The Athletic. Անչելոտին «Ռեալի» ֆուտբոլիստներին հայտնել է հեռանալու որոշման մասին


