Logo

Աղբյուր. «Ռեալն» ու Բենզեման երկարաձգել են պայմանագրի ժամկետը

18:41 / 19.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» և ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կնքել են նոր պայմանագիր, հայտնում է As-ը:

«Արքայական ակումբն» օգտվել է 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավտոմատ մեկ տարով երկարաձգելու հնարավորությունից: «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն Իսպանիայի չեմպիոնի կազմում ելույթները կշարունակի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալին» միացել է 2009 թվականի հուլիսին՝ տեղափոխվելով ֆրանսիական «Լիոնից»։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» ավագն անցկացրել է 35 հանդիպում, դարձել 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ