
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը ցանկանում է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»՝ հաղորդում է Խոսեպ Պեդրերոլը:
El Chiringuito-ի հաղորդավարի տեղեկություններով՝ «Արքայական ակումբին» հայտնել են նորվեգացի հարձակվողի՝ «Ռեալին» միանալու ցանկության մասին:
Ավելի վաղ իսպանական AS-ը գրել էր, որ Հալանդն Իսպանիայում անցկացրած հանգստի ժամանակ՝ երկրպագուների հետ շփման ընթացքում, ասել է, որ կարիերան շարունակելու է Լա լիգայում:
Հիշեցնենք, որ Հալանդի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: