Logo

Աղբյուր. Ռաուլը և Տիագո Ալկանտարան մերժել են նույն ակումբին

21:59 / 12.12.2025Ֆուտբոլ
null

«Կաստիլյայի» նախկին գլխավոր մարզիչ Ռաուլը և կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկի օգնական Տիագո Ալկանտարան մերժել են իսպանական «Լևանտեի» առաջարկը, հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն:

Վալենսիական ակումբը նոյեմբերի 30-ին Խուլիան Կալերոյին պաշտոնանկ անելուց հետո գլխավոր մարզիչ դեռևս չունի: Ժամանակավոր պաշտոնակատարներն են Վիսենտե Իբորան և Ալվարո դել Մորալը։

«Լևանտեն» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 9 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ