Logo

Պուլիշիչի ապաքինման ժամկետը

12:28 / 18.10.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի վինգեր Քրիստիան Պուլիշիչը կոճի վնասվածքի պատճառով կբացակայի 3-4 շաբաթ, հայտնում է Football Italia-ն։

«Միլանում» դժգոհ են, որ ԱՄՆ-ի հավաքականի մարզչական շտաբը, իմանալով, որ 27-ամյա ֆուտբոլիստը ցավեր ունի, Ավստրալիայի դեմ ընկերական խաղում (2-1) նրան ընդգրկել է մեկնարկային կազմում։ Այդ խաղում Պուլիշիչը 30-րդ րոպեին փոխարինվել է։

«Ռոսոներին» անհասկանելի է համարում, թե ինչու է ամերիկացիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հանուն ընկերական հանդիպման վտանգել  թիմի ավագի առողջական վիճակը։

Ամերիկացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 8 խաղում գրանցել է 6 գոլ ու 2 ասիստ։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ