Logo

Աղբյուր. «Պորտուն» բանակցում է Սպերցյանի տրանսֆերի համար

18:57 / 31.05.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալական «Պորտուն» ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցություններ է սկսել, հաղորդում է Mercado-ն։

Հեղինակավոր ակումբից արդեն կապ են հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը։

«Պորտուն» պատրաստվում է ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:

2024/25 մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, որն առաջինն է ակումբի պատմության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ