Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Լիոնել Մեսիի՝ ՊՍԺ հավանական տեղափոխության վերաբերյալ։
Ռոմայի խոսքով՝ ՊՍԺ-ն Մեսիի հետ պայմանագիր ստորագրելու բանակցություններում առաջընթաց է գրանցել։ Բանակցություններն ընթացքի մեջ են, և փարիզյան ակումբը փորձում է «ճիշտ կառույց» գտնել, որով հնարավոր կլինի իրականացնել գործարքը։
ՊՍԺ-ում վստահ են, որ առաջիկա օրերին կկարողանան պայմանագիր կնքել Մեսիի հետ, եթե ֆինանսական ֆեյր-փլեյը դա թույլ տա ակումբին։ Հաղորդվում է, որ Մեսիի համար պայքարում այս պահին միայն փարիզյան թիմն է։ «Մանչեսթեր Սիթին» դեռ լուռ է ու ոչ մի առաջարկ չի կատարել արգենտինացուն։
Ռոմանոն նաև հաղորդում է, որ Մեսիի տեղափոխության համար պայքարում է նաև Նեյմարը։ Նա փարիզյան թիմի ղեկավարությանը կոչ է անում պայմանագիր կնքել Մեսիի հետ որքան հնարավոր է շուտ։

