ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն հեռանում է Ֆրանսիայի ազգային հավաքակաանի ճամբարից, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով RMC Sport-ին:
Դուեն սրունքի վնասվածք է ստացել Ուկրաինայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական գոտու առաջին տուրի խաղում և հարկադրված փոխարինվել է: Ի դեպ, նա խաղի ընթացքում փոխարինել էր իր ակումբակից Ուսման Դեմբելեին, որը ևս վնասվածքի պատճառով կհեռանա հավաքականի ճամբարից:
Ֆրանսիացիներն Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում հաղթել էին 2-0 հաշվով:


