Logo

Աղբյուր․ Պապու Գոմեսի դոպինգ թեստի արդյունքը դրական է եղել

23:40 / 20.10.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Մոնցայի» արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը դրական դոպինգ թեստ է հանձնել, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

35-ամյա ֆուտբոլիստը թեստը հանձնել է 2022 թվականի նոյեմբերին, երբ դեռևս չէր մեկնարկել Կատարում կայացած աշխարհի առաջնությունը։ Գոմեսը թեստ հանձնելուց որոշ ժամանակ առաջ առողջական խնդիրներ է ունեցել և օգտագործել է սիրոպ, որի մեջ գտնվել են արգելված խթանիչները։ Ռոմանոն նաև հայտնում է, որ կիսապաշտպանը  որակազրկվել է 2 տարով։

Պապու Գոմեսը 2021 թվականին էր «Ատալանտայից» տեղափոխվել «Սևիլիա», որտեղից ստանալով ազատ գործակալի կարգավիճակ, հեռացավ 2023 թվականի ամռանը և պայմանագիր կնքեց «Մոնցայի» հետ։ Իտալական ակումբում Գոմեսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման ու աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա