Logo

Աղբյուր. Պակյաոն ու Մեյվեզերը ռևանշ մենամարտ անցկացնելու վերաբերյալ բանակցում են

00:45 / 28.10.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը (50-0, 27 նոկաուտ) և 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ) բանակցություններ են վարում 2026 թվականին ռևանշ մենամարտ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է հեղինակավոր The Ring-ը:

Նրանց մենամարտը կայացել էր 2015 թվականին, Մեյվեզերը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ:

Այս պահի դրությամբ 48-ամյա Ֆլոյդը վերջին մենամարտն անցկացրել է 2017 թվականի օգոստոսին՝ հաղթելով UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին։ Մեյվեզերը 2026 թվականի գարնանը ցուցադրական մենամարտ կանցկացնի լեգենդար Մայք Թայսոնի դեմ:

46-ամյա Պակյաոն հուլիսի 19-ին ռինգ էր վերադարձել. WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Մարիո Բարիոսի դեմ մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ