Ռուդ վան Նիստելռոյը կարող է գլխավորել նիդերլանդական «Տվենտեն», տեղեկացնում է MEN-ը։
«Տվենտեն» արդեն հեռացրել է Ժոզեֆ Օսթինգին ու փնտրում է նոր գլխավոր մարզիչ․ Նիստելռոյը հիմնական թեկնածուն է։
49-ամյա մասնագետի նախորդ ակումբն անգլիական «Լեսթերն» էր, որը 2024/25 մրցաշրջանում դուրս մնաց Անգլիայի Պրեմիեր լիգայից։
2024/25 մրցաշրջանի սկզբում Նիստելռոյը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում էր։ Էրիկ տեն Հագի հեռանալուց հետո նա դարձավ մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Նիդերլանդցու ղեկավարությամբ «Կարմիր սատանաները» 4 խաղում ոչ մի պարտություն չկրեցին։


