Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» ղեկավարությունը կապ է հաստատել Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի հետ, հաղորդում է լրագրող Պասկուալե Գուարոն:
«Այսօրվա դրությամբ Անտոնիո Կոնտեի վերադարձի հարցը «Նապոլի» մնում է լուրջ կասկածի տակ։ Կողմերի միջև հարաբերությունները կարծես լարված են մնում, ինչպես վերջին օրերին։
Դե Լաուրենտիսը վճռականորեն տրամադրված է որևէ փոխհատուցում չվճարել, եթե իտալացի մասնագետը որոշի հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից:
«Նապոլիի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Տիագո Մոտտայի հետ՝ ցանկացած իրավիճակի պատրաստ լինելու համար»,- գրել է լրագրողը:
56-ամյա Կոնտեն միջազգային խաղերով պայմանավորված դադարի ժամանակ արձակուրդ է գնացել, պետք է ակումբ վերադառնա նոյեմբերի 17-ին: Տեղեկություններ կան, որ նրա և ակումբի ղեկավարության միջև կոնֆլիկտ կա:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


