Logo

Աղբյուր. Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը «Զենիթ» ձախողվել է

17:12 / 25.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է, հաղորդում է ռուսական Чемпионат-ը:

Պատճառը հայ ֆուտբոլիստի պահանջած բարձր աշխատավարձն է: Բանակցությունների ընթացքում Թիկնիզյանը պահանջել է տարեկան մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ինչի պատճառով էլ բանակցություններն ավարտվել են։ «Զենիթն» առաջարկել էր տարեկան մոտ 1.2 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները համաձայնության են եկել գործարքի շուրջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ