Logo

Աղբյուր. Մոուրինյոն ապրել է հյուրանոցային շքեղ համարում և պարտքեր է կուտակել «Ֆեներբահչեի» համար

00:27 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լիսաբոնի «Բենֆիկան» գլխավորելուց առաջ Ստամբուլի «Ֆեներբահչեի» գրասենյակում թողել է 36.5 միլիոն թուրքական լիրայի (մոտավորապես 747,000 եվրո՝ ներկայիս փոխարժեքով) հաշիվ, հաղորդում է Yeniçag Gazetesi-ն:

Նշվում է, որ այդ հաշիվը «Ֆոր Սիզընս» հյուրանոցի ամենաշքեղ համարներից մեկում 15 ամիս անցկացնելու վարձավճարն է, որը Մոուրինյոն հեռանալիս չի վճարել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկ տարի շուտ պայմանագիրը խզելու համար թուրքական ակումբը պորտուգալացուն կտրամադրի 15 միլիոն եվրո փոխհատուցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ