Logo

Աղբյուր. «Միլանն» ու «Կոմոն» Ա Սերիայի հանդիպումը կանցկացնեն Ավստրալիայում

21:58 / 10.06.2025Ֆուտբոլ
null

«Միլանն» ու «Կոմոն» միմյանց միջև Իտալիայի Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանի հանդիպումներից մեկը կանցկացնեն Ավստրալիայի Փերթ քաղաքում, գրում է WAtoday-ը։

Ակումբները 2026թ. փետրվարին նախատեսված հանդիպման անցկացման համար ստիպված են այլ տեղ ընտրել, քանի որ փետրվարի 6-ից 22-ը կայանալիք 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Միլանի «Սան Սիրո» ստադիոնը փակ է լինելու։

Ավստրալիան նույնպես շահագրգռված է հանդիպումն ընդունելով։ Այն կդառնա թոփ-5 առաջնությունների առաջին հանդիպումը, որը կկայանա Եվրոպայի սահմաններից դուրս։

Խոչընդոտ կարող է դառնալ միայն այն, որ հանդիպման կազմակերպման ու անցկացման համար թե՛ իտալական և թե՛ ավստրալական կողմը ստիպված կլինեն խոշոր գումարներ ծախսել։

«Միլանը» նախորդ տարի արդեն եղել է Փերթում՝ մինչմրցաշրջանային հատվածում ընկերական խաղում մրցելով «Ռոմայի» դեմ (2-5)։ Ծրագրված է, որ հուլիսի 31-ին «Ռոսոներին» կրկին կմեկնի Ավստրալիայի արևմուտքում գտնվող քաղաք ու կմրցի «Փերթ Գլորի» ակումբի դեմ։

«Միլան» - «Կոմո» հանդիպումը կկայանա 2026թ. փետրվարի 8-ին Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 24-րդ տուրում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ