Հարձակվող Դիոմերսի Մբոկանին ելութները չի շարունակի «Նոայի» կազմում, հայտնում է Ֆասթ Մեդիայի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
«Դիոմերսի Մբոկանին մեծ հավանականությամբ ելույթները չի շարունակի «Նոայի» կազմում։ Իմ ունեցած տեղեկությունենրով Մբոկանին Կատարում անցկացված ուսումնամարզական հավաքից հետո «Նոայի» հետ չի ժամանել Երևան»,- սոցցանցերում գրել է Մելիքսեթյանը։
38-ամյա ֆուտբոլիստը «Նոային» է միացել 2023 թվականի ամռանը։ Հայկական ակումբի կազմում Մբոկանին մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։


