Logo

Աղբյուր․ Մարգար Աղաջանյանը ցանկություն ունի աշխատել Հայաստանի հավաքականում

14:44 / 16.10.2024Ֆուտբոլ
null

Հայ մասնագետ Մարգար Աղաջանյանի հետ այս պահին բանակցություններ են վարում Զիմբաբվեի ֆուտբոլի ֆեդերացիան, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան, «Ալ Քուվեյթ» և «Ալ Տադհամոն» ակումբները, հաղորդում է Fast Media-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Աղաջանյանը կարող է գլխավորել Զիմբաբվեի ազգային հավաքականը, Իրանի օլիմպիական հավաքականը, կամ վերոնշյալ ակումբներից մեկը:

Աղբյուրի իմ տեղեկություններով, 59-ամյա մասնագետը ցանկություն ունի աշխատել նաև Հայաստանի հավաքականում, որի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո։

Մարգար Աղաջանյանը երկար տարիներ եղել է Իրանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, որը գլխավորում էր հանրահայտ Կառլուշ Կեյրուշը: Իրանի հավաքականի հետ մասնակցել է 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնություններին, գլխավորել է Իրանի օլիմպիական հավաքականը և տարբեր իրանական ակումբներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ