Logo

Աղբյուր. «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր չի առաջարկի Կազեմիրոյին

22:55 / 27.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի ծրագրում նոր պայմանագիր առաջարկել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին, հաղորդում է Football Insider-ը:

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է կրճատել աշխատավարձերի բյուջեն և չի կարող բարձր վարձատրվող Կազեմիրոյի հետ նոր պայմանագիր ստորագրել: Եթե բրազիլացին պատրաստ լինի աշխատավարձի չափը զգալիորեն կրճատելուն, այդ դեպքում հնարավոր է՝ անգլիական ակումբը թիմում պահի ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը 2022 թվականի օգոստոսից է խաղում «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ