Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել իր նախկին դարպասապահ Դավիդ դե Խեային, հաղորդում է Fichajes-ը:
Անգլիական ակումբում հետհայացք են գցել և հասկացել, որ 2023 թվականի ամռանը սխալ են թույլ տվել` բաց թողնելով իսպանացուն, որը նախորդ 12 տարիներին պաշտպանել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Դե Խեան մեկ տարի ազատ գործակալի կարգավիճակում անցկացնելուց հետո միացել էր իտալական «Ֆիորենտինային»:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Դե Խեան 30 խաղերից 10-ում անառիկ է պահել դարպասը: Ընդհանուր առմամբ` նա բաց է թողել 32 գնդակ: Իսպանացու պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին, բայց երկկողմ համաձայնության դեպքում ավտոմատ կերկարաձգվի մեկ մրցաշրջանով:


