Ռումինական «Կլուժի» հարձակվող Լուկա Յուրիչիչը կվերադառնա Երևանի «Փյունիկ», հայտնում է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
27-ամյա ֆուտբոլիստը 2023թ․ օգոստոսին էր «Փյունիկից» տեղափոխվել «Կլուժ»։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 46 հանդիպում, դարձել 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կարիերան կշարունակի ռուսական «Սոչիում»։ Տրանսֆերի արժեքը կկազմի 160 հազար եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027թ․ ամառ։
Transfermarkt-ը Հարությունյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 խաղի, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Սոչին» 18 խաղից հետո 11 միավորով վերջին տեղում է:


