Logo

Աղբյուր. «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել 86 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստին

12:28 / 12.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեին, հայտնում է Give me Sport-ը։

Մերսիսայդյան գրանդը պատրաստ է բանակցություններ սկսել` ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար։

«Լիվերպուլում» 23-ամյա հարձակվողին համարում են` որպես հարձակվող Դարվին Նունյեսին հիմնական փոխարինող։

«Այնտրախտը» Էկիտիկեից կբաժանվի, եթե վճարվի 86 միլիոն ֆունտ։

Էկիտիկեն 2024/25 մրցաշրջանում 48 խաղում 22 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ