«Լիվերպուլի» կազմում նորամուտի խաղում խաչաձև կապանների պատռվածք ստացած Ջովանի Լեոնիին փոխարինելու համար Անգլիայի չեմպիոնը մտադիր է հունվարին իրականացնել «Քրիստալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի տրանսֆերը, հաղորդում է TBR Football-ը:
Լոնդոնյան թիմի պաշտպանն օգոստոսին պետք է միանար «Լիվերպուլին», սակայն վերջին պահին «Քրիստալ Փելասը» չեղարկել էր գործարքը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


