Իսպանիայի Լա լիգան հրաժարվել է 34-րդ տուրի «Վալյադոլիդ» - «Բարսելոնա» հանդիպումը հետաձգելուց, հայտնում է COPE-ն։
«Բլաուգրանան» դժգոհ էր խաղացանկից և դիմել էր՝ հետաձգելու «Վալյադոլիդի» դեմ խաղը, որպեսզի պատշաճ պատրաստվի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը։
Այդուհանդերձ, Լա լիգան մերժել է «Բարսելոնային»` պատճառաբանելով, որ եթե այդ հանդիպումը հետաձգվի, վատ կանդրադառնա առաջնության մրցակցության և մյուս ակումբների վրա։
«Վալյադոլիդ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Կատալոնական ակումբն «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը կանցկացնի մայիսի 6-ին։


