Բելգիացի մասնագետ Վենսան Կոմպանին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Լոնդոնի «Տոտենհեմը», հայտնում է Todofichajes-ը:
Անգլիական ակումբն արդեն պայմանավորվածություն ունի Կոմպանիի հետ: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» լեգենդար ֆուտբոլիստն այժմ գլխավորում է «Բարնլին», որն Անգլիայի Չեմպիոնշիփի առաջատարն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Տոտենհեմը» երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրն իտալացի Անտոնիո Կոնտեի հետ: Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի իտալացի Քրիստիան Ստելինին: