Logo

Աղբյուր. Կոմանը մոտ է «Բավարիայից» հեռանալուն ու նոր ակումբ ունենալուն

00:24 / 11.08.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը մոտ է կարիերան «Ալ Նասրում» շարունակելուն, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Սաուդյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, ամենայն հավանականությամբ, կվճարի 30 միլիոն եվրո։

Կոմանը նախնական համաձայնություն է տվել «Ալ Նասրին» և տրանսֆերից հետո կվաստակի տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։

29-ամյա եզրայինը մյունխենյան գրանդում է 2015թ. օգոստոսից, 339 խաղում խփել է 72 գոլ, կատարել 71 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ