Logo

Աղբյուր. Կոմանի ծառայություններով մի շարք ակումբներ են հետաքրքրված

12:28 / 12.04.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը ցանկանում է հեռանալ ակումբից, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Արսենալը» և Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները։

«Տոտենհեմի» համար 28-ամյա եզրայինին ձեռք բերելու միակ խոչընդոտը նրա աշխատավարձն է։ Կոմանի տրանսֆերի հարցում ավելի լուրջ են տրամադրված արաբական ակումբները, որոնց ղեկավարները մտադիր են մեկնել Մյունխեն` վինգերի տեղափոխության հարցում «Բավարիայի» հետ բանակցելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոմանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Լիվերպուլը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ