Logo

Աղբյուր․ Խորեն Բայրամյանը չի հրավիրվի Հայաստանի հավաքական

13:15 / 03.10.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը առաջիկա խաղերի համար հրավեր չի ստանալու Հայաստանի հավաքականից, հայտնում է Metaratings-ը։

31-ամյա կիսապաշտպանը նախորդ անգամ հավաքական է հրավիրվել հունիսյան հավաքի ժամանակ, սակայն հավաքի կեսից լքել է հավաքականի ճամբարը։ Սեպտեմբերին կայացած Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերից առաջ «Ռոստովի» ֆուտբոլիստը հրավեր չէր ստացել։

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին հերթական հանդիպումը կանցկացնի Եվրո-2024-ի որակավորման փուլում՝ մրցակցի դաշտում ուժերը չափելով Լատվիայի հետ։ Հոկտեմբերի 17-ին էլ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 11 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա