Logo

Խաբի Ալոնսոյի պայմանագրում մեջ ուշագրավ կետ կա

20:20 / 12.10.2023Ֆուտբոլ
null

Գերմանական Bild-ը հետաքրքիր մանրամասներ է հայտնել իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի ու Լևերկուզենի «Բայերի» միջև պայմանագրից։

Ալոնսոյի պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի՝ 41-ամյա մարզիչն իր նախկին ակումբներից առաջարկ ստանալու դեպքում կարող է գլխավորել այդ թիմը։ Խոսքն անգլիական «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» մասին է։ Հենց այս ակումբներում է Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը խաղացել ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։

Վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ Խաբի Ալոնսոն կարող է Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո գլխավորել «Ռեալը»։ Օրերս էլ նույն Bild-ը հայտնել էր, որ «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ևս հետաքրքրված է իսպանացու ծառայություններով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ