Logo

Աղբյուր․ Կամավինգան նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

13:04 / 28.09.2023Ֆուտբոլ
Էդուարդո Կամավինգա-Ռեալ

Ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Relevo-ն։

Բանակցությունները սկսվել են դեռևս ապրիլին, իսկ այժմ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։ Կամավինգայի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական ակումբի» հետ լրանում է 2027 թվականին։

20-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականին է ֆրանսիական «Ռեննից» 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել մադրիդյան գրանդ։ «Ռեալի» կազմում Կամավինգան մասնակցել է 107 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալը» 7 տուրից հետո վաստակած 18 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ