Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարիերան կշարունակի Իտալիայի Ա Սերիայում, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Թուրինի «Յուվենտուսը» կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» և 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Կողմերի միջև բանակցությունները մեկնարկել են, իսկ Ֆիլիպսը դեմ չէ կարիերան «Ծեր սինյորայի» կազմում շարունակելուն։ Իտալական գրանդը ցանկանում է վարձակալել անգլիացուն՝ վերջինիս տրանսֆերային իրավունքը հետագայում գնելու պայմանով։
Անգլիացի կիսապաշտպանը 2022 թվականի ամռանն է «Լիդսից» 49 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն այդպես էլ չկարողացավ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 9 հանդիպման։