Logo

Աղբյուր. Ջոշուան ցանկանում է առանց միջանկյալ մենամարտի մրցել Ֆյուրիի դեմ

22:53 / 26.12.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան ցանկանում է առանց միջանկյալ մենամարտի մրցել Թայսոն Ֆյուրիի դեմ, հաղորդում է Brunch Boxing-ը՝ հղում անելով բրիտանացու պրոմոուտեր Էդի Հիրնին:

Ավելի վաղ  Riyadh Season-ի կազմակերպիչները բրիտանացի բռնցքամարտիկներին առաջարկել էին մեկական միջանկյալ մենամարտ անցկացնել, իսկ որոշ ժամանակ հետո ռինգում հանդիպել իրար: 

Հիշեցնենք, որ նախկին չեմպիոն Ֆյուրին 1 տարի առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, իսկ օրեր առաջ խոսել էր հնարավոր վերադարձի մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ