Logo

Աղբյուր. Իսպանական գրանդը նախնական համաձայնության է հասել Մարկ Գեհիի հետ

14:28 / 09.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի և «Քրիստալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին մոտ է Լա լիգա տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը:

«Բարսելոնան» ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ ձմռանը պաշտպանի հետ նախնական պայմանագիր կնքելու համար: Կատալոնական գրանդի ուշադրությունը Գեհիի ուղղությամբ սևեռվել է, երբ Ռոնալդ Արաուխոյի ապագան դարձել է մշուշոտլ:

Գեհին այժմ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում է, իսկ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ներկայիս ակումբի հետ կսպառվի 2026 թվականի ամռանը:

25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են նաև Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն», «Բավարիան», «Ինտերը» և «Յուվենտուսը»: Ընթացիկ մրցաշրջանում Մարկ Գեհին «Քրիստալ Փելասի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 3 գոլով և 4 գոլային փոխանցումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ