Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Սոչիին»։ Նա 2024թ. փետրվարից վարձավճարով խաղացել է «Փյունիկում», իսկ 2024/25 մրցաշրջանում` «Արարատ-Արմենիայում»։
Հարությունյանը պաշտոնական հանդիպման չի մասնակցել «Սոչիի» կազմում։


