Logo

Աղբյուր. «Հովհաննես Հարությունյանը մոտ է վարձավճարով «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուն»

22:37 / 25.06.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որը վարձավճարով հանդես էր գալիս Երևանի «Փյունիկի» կազմում, ամենայն հավանականությամբ, նույն հիմունքներով կտեղափոխվի «Արարատ-Արմենիա»։ Այդ մասին հայտնել է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Ըստ աղբյուրի` «Փյունիկը» հրաժարվել է գումար վճարել ու կրկին վարձակալել 25-ամյա ֆուտբոլիստին։ Երևանյան ակումբը ցանկացել է 160 հազար եվրոյով գնել նրա տրանսֆերը, սակայն այդ տարբերակն էլ մերժել է «Սոչին»։

Այժմ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մոտ է «Արարատ-Արմենիա» վերադառնալուն, որի կազմում հանդես է եկել 2017-2018 և 2019-2021 թթ. ու 30 խաղում խփել է 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հարությունյանը 160 հազար եվրոյով «Փյունիկից» տեղափոխվել էր «Սոչի», սակայն մեկ ամիս անց վարձավճարով վերադարձավ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմ։ Նա 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 36 խաղում դարձել է 15 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա