Logo

Աղբյուր․ Հովհաննես Համբարձումյանը կհամալրի կիպրական ուժեղագույն թիմերից մեկի կազմը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.06.2020Հայկական ֆուտբոլ
Greece Armenia 3 - Աղբյուր․ Հովհաննես Համբարձումյանը կհամալրի կիպրական ուժեղագույն թիմերից մեկի կազմը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:37

-

-

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որի պայմանագրի ժամկետն «Էնոսիսի» հետ լրացել է 2020 թվականի մայիսի 31-ին, մարզական կարիերան կշարունակի կիպրական մեկ այլ թիմի կազմում՝ հաղորդում է տեղական 24sports-ը։

Աղբյուրի պնդմամբ՝ Հովհաննես Համբարձումյանը կհամալրի երկրի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Անորտոսիսի» կազմը։ 22-րդ տուրից հետո «Անորտոսիսն» ընթանում է 2-րդ հորիզոնականով և հավասար միավորներ(43) ունի առաջատար «Օմոնիայի» հետ։

Նշվում է, որ գործարքը կարելի է կայացած համարել, և պաշտոնական հաստատում կլինի շուտով։

29-ամյա Համբարձումյանը Կիպրոսի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հայ պաշտպանը 7 անգամ էլ զգուշացվել է դեղին քարտով։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ