Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարիերան կշարունակի Հայաստանի առաջնությունում։
Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կմիանա «Նոային»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը 2020 թվականից է խաղում «Անորտոսիսում», որի կազմում անցկացրել է 86 հանդիպում, դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Կիպրոսի «Էնոսիսում», մակեդոնական «Վարդարում» ու Երևանի «Ուրարտուում», որի հետ 2014-ին դարձել է Հայաստանի չեմպիոն։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում պաշտպանի տրանսֆերային արժեքը։
Հովհաննես Համբարձումյանը 2010 թվականից է հրավիրվում Հայաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է 50 խաղի ու խփել 4 գոլ։


