Անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը կսպասարկի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Անգլիացու գլխավորած մրցավարական անձնակազմը 2025թ. մարտին սպասարկել էր նաև Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան հանդիպումը:
46-ամյա Էնթոնի Թեյլորն ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 1, Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ 3 խաղ:
Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում սեպտեմբերի 6-ին կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


