Հայաստանի ազգային հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում կընդգրկվեն Ռոման Մոնարյովը, Աղվան Այվազյանը և Ստեփան Դեմիրճյանը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Խավիեր Մինյանոն կշարունակի զբաղեցնել ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը: Դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին չի մնա ազգային թիմում:


