Logo

Աղբյուր․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ռուսաստանում

13:56 / 20.06.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Կռիլյա Սովետովի» կազմում, հաղորդում է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Սլովենիայի «Ցելյեն», սակայն կողմերը ֆինանսական առումով համաձայնության չեն հասել, և Սերոբյանը մեծ հավանականությամբ կմիանա Սամարան ներկայացնող ակումբին:

«Կռիլյա Սովետովը» հավանաբար կվարձակալի հայ ֆուտբոլիստին, իսկ կարճ ժամանակ հետո կգնի տրանսֆերային իրավունքը: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 350-400 հազար եվրո: Սերոբյանի տրանսֆերով շահագրգռված է «Կռիլյա Սովետովի» գլխավոր մարզիչ Իգոր Օսինկինինը։

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Իվերդոնը»: Շվեյցարական ակումբը Սերոբյանին ցանկացել է ձեռք բերել նաև նախքան նրա՝ «Կասա Պիա» տեղափոխվելը: Այժմ նույնպես «Իվերդոնը» հետաքրքրված է Արթուրի ծառայություններով:

Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Արթուր Սերոբյանը մասնակցել է 17 հանդիպման ու դարձել 6 գոլի հեղինակ։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Երևանի ԲԿՄԱ-ում ու պորտուգալական «Կասա Պիայում»։ Հայաստանի հավաքականում կիսապաշտպանն անցկացրել է 16 հանդիպում։ Transfermarkt-ը 350 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա