«Ալաշկերտի» երկրորդ թիմի հենակետային կիսապաշտպան Նարեկ Գյոզալյանը կարիերան կշարունակի իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալյեկանոյի» Մ19 թիմում, հայտնում է Ֆասթ Մեդիայիի մարզական մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
18-ամյա ֆուտբոլիստը մինչև 2026թ. ժամկետով պայմանագիր կկնքի իսպանական ակումբի հետ:
Նարեկ Գյոզալյանը սկզբնական շրջանում հանդես կգա «Ռայո Վալյեկանո Մ19»-ում, այնուհետև կմիանա ակումբի երկրորդ թիմին:


