Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկի» հետ չի մեկնել Վրաստանի հավաքին, հաղորդում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
32-ամյա ֆուտբոլիստը կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել: Տարբերակներից մեկը Երևանի ԲԿՄԱ-ն է:
Հիշեցնենք, որ «Փյունիկի» սան Հարոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել այս տարվա հունվարի 24-ին:


