Logo

Աղբյուր. Ֆլիկի գործակալը համաձայնության է եկել «Բարսելոնայի» ղեկավարության հետ

21:26 / 10.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը:

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի հետ և հասել համաձայնության: Այնուամենայնիվ, բանակցությունները դեռևս կշարունակվեն:

Գերմանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի ամռանը, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ: Ֆլիկը կատալոնական գրանդը գլխավորել է այս մրցաշրջանից առաջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ