Logo

Աղբյուր. Ֆելիքսը դեմ չէ «Բենֆիկա» վերադառնալուն

12:23 / 06.07.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը դեմ չէ հարազատ «Բենֆիկա» վերադառնալուն, գրում է A Bola-ն։

Պորտուգալական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար լոնդոնյան գրանդին պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո։

Այդուհանդերձ, Ֆելիքսի բարձր աշխատավարձը կարող է խոչընդոտել տրանսֆերի կայացումը։

«Բենֆիկայում» գործում է աշխատավարձի սահմանաչափ։ Ակումբը չի կարող որևէ ֆուտբոլիստի վճարել տարեկան 4 միլիոն եվրոյից ավելի։

Պորտուգալացի հարձակվողը «Բենֆիկայի» համակարգում հանդես է եկել 2015-19 թվականներին, հիմնական թիմում 40 խաղում խփել է 20 գոլ, կատարել 11 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ