Logo

Աղբյուր. Եղիշե Մելիքյանը կարող է հեռանալ «Փյունիկից»

15:46 / 07.01.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Fast Media-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

««Փյունիկի» նոր ղեկավարությունը բանակցում է Եղիշե Մելիքյանի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ: Սակայն, իմ տեղեկություններով կողմերն այս պահին մոտ չեն համաձայնության հասնելուն, և Մելիքյանը կարող է հեռանալ «Փյունիկից»:

45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են արտասահմանյան մի քանի ակումբներ»,- գրել է Մելիքսեթյանը:

Եղիշե Մելիքյանը «Փյունիկում» աշխատում է 2021 թվականից: Այս ընթացքում նա 2 անգամ երևանյան թիմի հետ դարձել է Fastex Պրեմիեր լիգայի հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա