Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա «Փյունիկից» և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Եղիշե Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Նախքան «Դյորի» հետ պատասխան խաղը Մելիքյանը հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՖՖ ղեկավարության հետ:
«Փյունիկի» նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածու է Վարդան Մինասյանը, որը թիմի ներկայիս կազմի շատ խաղացողների հետ նախկինում աշխատել է «Արարատ-Արմենիայում»»,- գրել է Մելիքսեթյանը:


